Առաքեա, Տէր, զլոյս քո և լուսաւորեա զմիտս իմ և զխորհուրդս իմ լուսով գիտութեան քո. զխավար մեղաց մտաց իմոց հալածեա, և զտկարութիւն անձին իմոյ կարողացո ի ջանս և ի վաստակս հոգւոյ իմոյ։
Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կարգավիճակի և գործելու պայմանների հարցում ներքաղաքական քննարկումների հռետորաբանությունը բավականին կուսակցականացված է և օբյեկտիվության պակաս ունի: Ի սկզբանե նշեմ, որ իդեալական և շահավետ տարբերակը Հայաստանի համար կլներ այն, որ այդ ճանապարհը գործեր որպես սովորական կապուղի...